Օգոստոսն աշխարհի շատ երկրներում համարվում է իմունիտետի մասին իրազեկման միջազգային ամիս:
Այն նպատակ ունի մարդկանց հիշեցնելու իմունային համակարգի ամրապնդման և առողջ ապրելակերպի խթանման ուղիների մասին, ինչպես նաև ընդգծում է պատվաստումների կարևորությունը բոլոր տարիքի մարդկանց համար:
«Immunity» բառը գալիս է լատիներեն «immunitas» բառից, որը նշանակում է «պաշտպանված, ազատ»:
Իմունիտետը բժշկական իմաստով օրգանիզմի պաշտպանական մեխանիզմների ամբողջություն է, որոնք պայքարում են օտար հակածինների դեմ:
Պատվաստումը իմունիտետի կարևոր բաղադրիչ է, քանի որ այն պաշտպանում է օրգանիզմը վտանգավոր հիվանդություններից:
Պատվաստանյութերը տարեկան մոտ 2-3 միլիոն մարդու կյանք են փրկում:
Իմունիզացիան հանրային առողջության ամենահաջողված իրադարձություններից մեկն է: Այս գործընթացը ոչ միայն պաշտպանում է անհատներին, այլև ստեղծում է պաշտպանություն ամբողջ համայնքի համար, որը հայտնի է որպես կոլեկտիվ իմունիտետ: Իմունիզացիայի մասին իրազեկվածության բարձրացման ամիսը լավ առիթ է, երբ կարելի է անդրադառնալ պատվաստումների ազդեցությանը հանրային առողջության վրա և բարձրացնել դրանց կարևորության մասին իրազեկությունը:
Այս առիթով «Հերացի» վերլուծական կենտրոնի «Բժշկությունը 5 րոպեում» շարքի հերթական մասը նվիրված է իմունիտետի և պատվաստումների մասին միֆերի և իրականության պարզաբանմանը համալսարանական մասնագետների` ԵՊԲՀ Համաճարակաբանության ամբիոնի վարիչ Մերի Տեր-Ստեփանյանի և Կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի վարիչ Արմինե Հակոբյանի մեկնաբանությամբ:
Եղե՛ք առողջ և իրազեկված: