ԵՊԲՀ քոլեջում մեկնարկեց նոր ուսումնական տարին

ԵՊԲՀ քոլեջում մեկնարկեց նոր ուսումնական տարին

Բժշկական բուհի քոլեջը 7 մասնագիտությամբ 236 առաջին կուրսի ուսանող ունի այս ուսումնական տարում: Նրանց հետ Կարմիր դահլիճում հանդիպում ունեցան քոլեջի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Վահե Այվազյանը և անձնակազմը:

«Սիրելի առաջին կուրսեցիներ, ձեզ սրտանց ողջունում եմ քոլեջի մեծ ընտանիքում: Վստահ եմ, որ այս ճանապարհը միասին կանցնենք պատվով և կգրանցենք բազմաթիվ հաղթանակներ: Բարի գալուստ, շնորհավորում եմ և բոլորիդ մաղթում հաջողություններ»,- աշխատակիցների ու առաջին կուրսեցիների, ծնողների մասնակցությամբ հանդիպմանը դիմելով սովորողներին նշեց Վահե Այվազյանը:

«Դուք սովորելու եք նոր հմտություններ, կարողություններ, ձեռք եք բերելու միջին մասնագիտական կրթություն, ձեզ նոր լիցքեր և եռանդ եմ մաղթում: Լիահույս ենք, որ ուսումնական այս տարին, ինչպես և նախորդ բոլոր տարիները կնպաստեն կրթության և գիտելիքի վերաձևավորմանը»,- ասաց փոխտնօրեն Ծովինար Փիրումյանը:

Նա և մյուս փոխտնօրեն Միքայել Միքայելյանը մանրամասն խոսեցին ուսումնառությանը վերաբերող մի շարք կարևոր կետերի մասին:

Արդյունքների ստուգումից, մինչև ստուգարքների և քննությունների անցկացում և հանձնում, կանոկակարգեր, մի շարք ընթացիկ հարցեր ուշադրության կենտրոնում էին:

Բժշկական համալսարանի բոլոր ստորաբաժանումներում, այնպես էլ կրթական այս կառույցում առանձնակի կարևորվում է կարգապահությունը, կարգապահական կանոնների պահպանումը: