ԵՊԲՀ ուսանողները՝ Հինդիի ազգային օրվան նվիրված մրցույթների հաղթողներ

ԵՊԲՀ ուսանողները՝ Հինդիի ազգային օրվան նվիրված մրցույթների հաղթողներ

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությունը սեպտեմբերի 15-ին կազմակերպել էր Հինդիի ազգային օրվան նվիրված հանդիսավոր միջոցառում, որին ակտիվորեն մասնակցեցին նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները։

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։

Բժշկական համալսարանի Օտարերկրյա ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին ներկայացավ տպավորիչ ելույթով։

«Ասմունք» և «Պոեզիա» անվանակարգերում կայացած 2 մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչվեցին հնդիկ ապագա բժիշկները, որոնք անձամբ դեսպանի կողմից արժանացան մրցանակների։