«Բուժհաստատությունների կառավարում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելության մասին ենք հայտարարում:
Կրթական այս ծրագիրն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից `«Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ:
«Բուժհաստատությունների կառավարում» հավաստագրային դասընթացը տրամադրում է.
- Ժամանակակիցկառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարքեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
- Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
- Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
- Կառավարման փորձի փոխանակում Հայաստանում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ
Ծրագրի բովանդակությունը
- Ռազմավարական կառավարում
- Կազմակերպական կառավարում
- Ֆինանսների կառավարում
- Մարքեթինգի կառավարում
- Վարքագծային տնտեսագիտություն և հաճախորդի սպասարկում
- Գործընթացների կառավարում
- Կազմակերպական վարքագիծ և առաջնորդություն
- Կառավարման ՏՏ համակարգեր առողջապահությունում
- Հիվանդանոցների հավատարմագրում
- Բուժօգնության որակի և սպասարկման կառավարում
- Մարդկային ռեսուրսների կառավարում
Դասախոսները Հայաստանի և արտերկրից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և ՇՄԶ 48 կրեդիտ (40 տեսական և 8 գործնական, կրեդիտները տրամադրվում են միայն բժիշկներին):
Մանրամասներ
- Տևողություն`2025թ. հոկտեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի -30-ը
- Դասերիօրերը` երեքշաբթի և չորեքշաբթի ՝ 16:00-19:00
- Մասնակիցներիքանակը` մինչև 25
- Դասավանդմանլեզուն` հայերեն
- Վայրը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
- Արժեքը՝100.000 ՀՀ դրամ (ԵՊԲՀ աշխատակիցների, շրջանավարտների և օրդինատորների համար՝ 60.000 ՀՀ դրամ)
Թիրախային լսարան
- Բուժհաստատություններիղեկավարներ և տնօրեններ
- Բժիշկներ
- Առողջապահականհիմնարկների աշխատակիցներ
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ
- Անձնագիր (բնօրինակը և պատճենը)
- Դիպլոմ (բնօրինակը և պատճենը)
- Աշխատանքի վայրից տեղեկանք (աշխատանքի առկայության դեպքում):
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 06.10.2025 – 21.10.2025
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: