Հոկտեմբերի 27–28-ին ԵՊԲՀ-ում կայացավ «Լանցետ» միջազգային վիրաբուժական պլատֆորմի հերթական կոնֆերանսը, որն այս անգամ նվիրված էր տրավմատոլոգիային և օրթոպեդիային։
Երկու հագեցած օրվա ընթացքում քննարկվեցին ամենակարևոր և արդի թեմաներ՝ սկսած կոնքազդրային և ծնկան հոդերի էնդոպրոթեզավորումից, մինչև ջլակարերի վնասումներ, խաչաձև կապանի պլաստիկա, Crush syndrome, Damage control surgery, մետաղական օստեոսինթեզ և այլ արդի մոտեցումներ։
Կոնֆերանսը միավորեց ուսանողներին՝ ընձեռելով ոչ միայն լսելու, այլև գործնական մասերին մասնակցելու հնարավորություն՝ ձեռք բերելով իրական հմտություններ և թիմային փորձ։
Միջոցառման շրջանակում անցկացվեց նաև մրցույթ, որի ընթացքում ուսանողները ցուցադրեցին իրենց գիտելիքներն, իսկ արդյունքներով ընտրվեցին երկու հաղթող, որոնք արժանացան նվերների։
Այս երկու օրերը ևս մեկ կարևոր քայլ էին դեպի գիտելիքի խորացում և ժամանակակից վիրաբուժության զարգացում։