Գրագետ և ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու BLS դասընթացները շարունակվում են

Գրագետ և ժամանակին առաջին բուժօգնություն ցուցաբերելու BLS դասընթացները շարունակվում են

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հաջողությամբ շարունակվում են բժշկական համալսարանի՝ մասնավորապես ԵՊԲՀ շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի, ինչպես նաև «Հենար» հիմնադրամի համատեղ ջանքերով՝ ամերիկյան Code3 Life կազմակերպության հետ համատեղ հավաստագրված մենթորների կողմից անցկացվող առաջին բուժօգնության BLS (Basic Life Support) դասընթացները։

Այս անգամ հերթական դասընթացը կազմակերպվել էր «Հերացի» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի ներկայացուցիչների համար։

Նշենք, որ վիճակագրության համաձայն Հայաստանում տարեկան շուրջ 5000 մարդ մահանում է սրտի կանգից։ Առողջ շնչառության դադարեցումից ընդամենը մի քանի րոպեների ընթացքում խանգարվում է ուղեղի աշխատանքը։ Արագ և արդյունավետ առաջին օգնության՝ սրտի աշխատանքի վերականգնման հմտությունը կյանքեր է փրկում։ Այդ 5000-ից միայն մոտ 5%-ն է փրկվում, ինչը պայմանավորված է կենսապահովման հիմունքների և ճիշտ գործողությունների վերաբերյալ բնակչության անբավարար իրազեկվածությամբ ու պատրաստվածությամբ: Դասընթացներն իրականացվում են վերապատրաստված և հավաստագրված մասնագետների կողմից։

 Փաստացի, բժշկական մայր բուհում ներդրվում է կրթական նոր ծրագիր՝ միջազգային ստանդարտներին համապատասխան դասընթաց, որը նախատեսված է բոլոր ցանկացողների համար։