Գիտությունը հանուն խաղաղության և զարգացման․ նոյեմբերի 10-ը՝ Գիտության համաշխարհային օր 

Գիտությունը հանուն խաղաղության և զարգացման․ նոյեմբերի 10-ը՝ Գիտության համաշխարհային օր 

Գիտության համաշխարհային օրը կամ ավելի պաշտոնապես՝ Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրը, նշվում է յուրաքանչյուր տարի նոյեմբերի 10-ին։ Օրվա նպատակն է ընդգծել գիտության առանցքային դերը մարդկության խաղաղ զարգացման, հասարակական առաջընթացի և կենսամակարդակի բարելավման գործում, ինչպես նաև բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը գիտության ձեռքբերումների և պատասխանատվության մասին։

Գիտության համաշխարհային օր անցկացնելու որոշումը կայացվել է 1999 թ․ Բուդապեշտում, համաշխարհային գիտական համաժողովի ընթացքում, որտեղ ձևավորվեց գիտության և հասարակության փոխազդեցության նոր օրակարգ։

Արդեն 2001 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն պաշտոնապես հաստատեց օրվա նշումը, որը կոչ է անում բոլոր երկրներին՝ խթանել գիտության և կրթության ներդաշնակ զարգացումը, ապահովել գիտնականների դերը կայուն զարգացման ռազմավարություններում։

Այս օրը նաև հիանալի առիթ է շնորհավորելու գիտության ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ հետազոտողներին, դասախոսներին, ուսանողներին և երիտասարդ գիտնականներին, ովքեր իրենց գիտական գործունեությամբ նպաստում են մեր երկրի և աշխարհի զարգացմանը։

Գիտությունը ոչ միայն բացահայտում է աշխարհի գաղտնիքները, այլև ստեղծում կամուրջներ՝ միավորելով ազգերին, խթանելով համագործակցությունը և հույս տալով ապագայի հանդեպ։