Նիդերլանդական DVDP ընկերության ճարտարապետները տեխնիկական շրջայց ունեցան ԵՊԲՀ-ում   

Նիդերլանդական DVDP ընկերության ճարտարապետները տեխնիկական շրջայց ունեցան ԵՊԲՀ-ում   

Նիդերլանդական DVDP ընկերության ճարտարապետները տեխնիկական շրջայց ունեցան Երևանի պետական բժշկական համալսարանի ապագա գրադարանի տարածքում Ճարտարապետական թիմը, որը ամիսներ շարունակ համագործակցում է շինարարների հետ հեռավար ձևաչափով, դարձյալ Հայաստանում է՝ տեղում վերահսկելու նախագծի իրագործումը և ապահովելու դրա բարձր որակը։

Այս հանդիպումները ոչ միայն շինարարական աշխատանքը գնահատելու և առաջիկա փուլերի մանրամասները քննարկելու համար են, այլև ամրապնդում են միջազգային մասնագիտական կապերը և նպաստում գիտելիքի ու փորձի փոխանակմանը։