Շնորհակալագիր՝ Լևոն Խաչատրյանին բժշկական համագործակցության ամրապնդման համար

Շնորհակալագիր՝ Լևոն Խաչատրյանին բժշկական համագործակցության ամրապնդման համար

Ռեկտորատի նիստում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալագիր հանձնեց «Ֆրանսիական Լույս» (Lumière Française Action Médico-sociale France-Arménie) կազմակերպության նախագահ, Փարիզի Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտանոթային վիրաբույժ, ԵՊԲՀ այցելող պրոֆեսոր Լևոն Խաչատրյանին՝ ի նշան նրա զգալի նվիրվածության, Ֆրանսիայի բժշկական և հետազոտական հաստատությունների միջև գործընկերությունների ամրապնդման և կայուն համագործակցության խթանման գործում ունեցած ավանդի համար։

Նախքան շնորհակալագրի հանձնումը, գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը ներկայացրեց հյուրին՝ անդրադառնալով նրա հետ բժշկական բուհի արդյունավետ համագործակցությանը։

Լևոն Խաչատրյանը ոչ միայն միջազգային ճանաչում ունեցող արհեստավարժ կարդիովիրաբույժ է, որը կատարում է բարդ վիրահատություններ բաց սրտի վրա, այլև երկար տարիներ աջակցում է Հայաստանին, մասնավորապես բժշկական համալսարանին՝ հաստատելով համագործակցություն Ֆրանսիայի առաջատար բժշկական և գիտակրթական կենտրոնների հետ։ Առաջիկայում այս համագործակցության շրջանակում նախատեսվում է նաև ուսանողների ներգրավվածությունը։

Ուսանողների միջազգային օրվա առիթով ռեկտորի որոշմամբ նիստը նախագահում էին ուսանողները՝ ՈՒԽ նախագահ Միշել Քոչարյանը և Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Վիրապ Գալստյանը։