«Զեյթուն» մշակութային կենտրոնում նոյեմբերի 3-ին տեղի է ունեցել «Աշխարհի գույները» խորագրով 11-րդ փառատոնը, որի կազմակերպիչն էր «Հանդես» ընկերությունը՝ Արման Կարապետյանի (Աշուղ Արման) տնօրինությամբ:
Ավանդական դարձած միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան նաև բժշկական բուհի «Բազմազգ» երգչախմբի, նվագախմբի և պարախմբի սաները` Հայոց լեզվի և բժշկական տերմինաբանության ամբիոնի վարիչ Հենրիետա Սուքիասյանի ղեկավարությամբ: Մասնակիցները ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետներից են ու քոլեջից:
Մասնակիցները ներկայացրին գեղեցիկ, երգային, պարային և գործիքային կատարումներ՝ արժանանալով պատվոգրերի, մեդալների ու մրցանակների:
«Նման եզակի արվեստային նախաձեռնությունները ողջունելի են: Ներկայացվում է աշխարհի մշակութային բազմազանությունը, ստեղծվում՝ ծանոթություն և բարեկամություն տարբեր ազգերի ներկայացուցիչների միջև, քանի որ մշակույթը միավորում է ազգերին»,- նշում է Հենրիետա Սուքիասյանը: