Անցկացվեց վոլեյբոլի և բասկետբոլի առաջնություն

Անցկացվեց վոլեյբոլի և բասկետբոլի առաջնություն

Բժշկական բուհում անցկացվեց վոլեյբոլի և բասկետբոլի առաջնություն:

Վոլեյբոլի առաջնությանը 86 ուսանող թեժ պայքար ունեցավ, որի ընթացքում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին Ստոմատոլոգիական, ռազմաբժշկական ֆակուլտետների և օտարերկրացի ուսանողների թիմերը՝ պարգևատրվելով մեդալներով, գավաթներով և հավաստագրերով: Լավագույն խաղացող ճանաչվեց ուսանող Սամվել Սիմոնյանը:

Մրցումների ավարտին պարգևի արժանացավ նաև ԵՊԲՀ բուժկետի բժիշկ Ռուզաննա Սահակյանը՝ մրցաշարը լավագույնը սպասարկելու համար:

Բասկետբոլի առաջնությանը առաջին երեք հորիզոնականներն են զբաղեցրել «ԵՊԲՀ 1», «ԵՊԲՀ 2», «Ստոմ» թիմերը, որոնք ևս պարգևների արժանացան: Այս ուղղությամբ լավագույն խաղացող ճանաչվեց ուսանող Դավիթ Վարդանյանը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Հարություն Թամիրյանի խոսքով՝ մրցումների հիմնական նպատակը ոչ միայն սպորտի հանրայնացումն է, առողջ ապրելակերպի տարածումը, այլև բացահայտելու ուսանողների մարզական ներուժը, թիմեր ձևավորել միջբուհական առաջնություններին մասնակցելու համար: