Օտարերկրացիների ուսուցման դեպարտամենտի պետի տեղակալ, Նորմալ անատոմիայի ամբիոնի դասախոս Մերի Մխիթարյանը հոկտեմբերի 26-31-ը մասնակցել է Ամերիկյան-ավստրիական հիմնադրամի Զալցբուրգի (OMI Salzburg) հանրային առողջապահական ռազմավարության սեմինարին:
Աշխարհի 28 երկրից 35 մասնագետի համախմբած միջոցառումը կազմակերպված էր ոլորտի` Նիդերլանդներից, ԱՄՆ-ից և Միացյալ Թագավորությունից ժամանած հեղինակավոր փորձագետների ղեկավարությամբ։
Ծրագիրն ընդգրկում էր հանրային առողջապահության հիմնարար ուղղություններ՝ առողջության սոցիալական որոշիչներ, իրավունք, բարոյագիտություն, համակարգային ռազմավարություն և առաջնորդություն։
Շաբաթը հագեցած էր դասախոսություններով, քննարկումներով, քննադատական վերլուծությամբ և խմբային նախագծերով։
Սեմինարը միաժամանակ ստեղծեց հարթակ մասնագիտական փորձի և տեսակետների փոխանակման համար՝ ամրապնդելով համագործակցային կապերն ու ընդլայնելով մասնագիտական համայնքը։
Ստացված գիտելիքն ու փորձը դառնալու են հիմք՝ ձեռք բերված առաջնորդական ու ռազմավարական հմտությունները գործնականում կիրառելու համար՝ նպաստելով արդար, էթիկական և ապացուցահեն հանրային առողջապահական քաղաքականության ձևավորմանը։