ERASMUS+ մասնագիտական կատարելագործում Ֆրանսիայում․ Սոնա Հարությունյանի նոր փորձառությունը

ERASMUS+ մասնագիտական կատարելագործում Ֆրանսիայում․ Սոնա Հարությունյանի նոր փորձառությունը

ԵՊԲՀ կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ալերգոլոգ-իմունոլոգ Սոնա Հարությունյանը ERASMUS+ ծրագրի շրջանակներում մասնագիտական կատարելագործում է անցել Ֆրանսիայի Կոտ դԱզուրի Համալսարանի Պաստեր Հոսպիտալի ալերգոլոգիայի և պուլմոնոլոգիայի կլինիկայում։

Կլինիկայի բուժանձնակազմի հետ բժիշկը ներգրավված է եղել պացիենտների խորհրդատվության գործընթացին, ինչպես նաև վարմանը, բարդ կլինիկական դեպքերի քննարկմանը, ծանոթացել է ֆրանսիական ուղեղույցների և գործելակարգերի առանձնահատկություններին:

Գերհագեցած աշխատանքային քննարկումները ֆրասնսիացի կոլեգաների հետ հանգեցրել են նաև մոտ ապագայում հնարավոր համագործակցության իրականացմանը, մասնավորապես տարակուսելի ախտորոշումների, բուժական ռազմավարություն ընտրելու, վիճակագրական տվյալների փոխանակման առումով։