«Պրոթեզավորում, օրթեզավորում և վերականգնողական տեխնիկա» մասնագիտություն
Պրոթեզիստ-օրթեզիստ-տեխնիկ որակավորում:
Ուսումնական պրակտիկաներն անցկացվում են ԵՊԲՀ համալսարանի հետ պայմանագիր կնքած։
Դասավանդվող դասընթացների ցանկն՝ ըստ կուրսերի
I կուրս (միջնակարգ կրթության հիմքով)
II կուրս (հիմնական կրթության հիմքով)
Ընդհանուր հումանիտար, սոցիալ–տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական
Հայոց լեզվի և խոսքի մշակույթ, տնտեսագիտություն, քաղաքագիտություն և սոցիոլոգիայի հիմունքներ, իրավունքի հիմունքներ, պատմություն, օտար լեզու, ռուսաց լեզու, ֆիզդաստիարակություն, էկոլոգիա և լանդշաֆտագիտության հիմունքներ:
Առանցքային հմտություններ
Հաղորդակցություն, ձեռներեցություն, համակարգչային օպերատորական գործի հիմունքներ:
Ընդհանուր մասնագիտական
Մասնագիտացված տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների գործարկում և պահպանում, վերականգնողական տեխնիկական միջոցների ընտրության հիմունքներ, վերականգնողական տեխնիկական միջոցների պատրաստման տեխնոլոգիա, չափագրում, օրթեզների, կորսետների և շտկող հարմարանքների պատրաստում, ոտքի օրթոպեդիկ կոշիկների և շտկող հարմարանքների պատրաստման հմտություն, հիվանդի շարժումը հեշտացնելու համար օժանդակ միջոցների պատրաստման հմտություն, վերին և ստորին վերջույթների ֆիքսող սարքավորումների պատրաստման հմտություն, պրոթեզների չափագրման և մոդելավորման հիմունքները, վերին վերջույթների պրոթեզների տեսակներն ու պատրաստման հմտությունները, ստորին վերջույթների պրոթեզների տեսակներն ու պատրաստման հմտություններ, վերին և ստորին վերջույթների հոդավորված պրոթեզների ընտրության առանձնահատկություններն ու պատրաստման հմտություններ:
II կուրս (միջնակարգ կրթության հիմքով)
III կուրս (հիմնական կրթության հիմքով)
Ընդհանուր հումանիտար, սոցիալ–տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական
Ֆիզդաստիարակություն:
Առանցքային հմտություններ
Ձեռներեցություն:
Հատուկ մասնագիտական
Մասնագիտացված տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների գործարկում և պահպանում, վերականգնողական տեխնիկական միջոցների ընտրության հիմունքներ, վերականգնողական տեխնիկական միջոցների պատրաստման տեխնոլոգիա, օրթեզների, կորսետների և շտկող հարմարանքների պատրաստում, ոտքի օրթոպեդիկ կոշիկների և շտկող հարմարանքների պատրաստման հմտություն, Հիվանդի շարժումը հեշտացնելու համար օժանդակ միջոցների պատրաստման հմտություն, վերին և ստորին վերջույթների ֆիքսող սարքավորումների պատրաստման հմտություն, պրոթեզների չափագրման և մոդելավորման հիմունքները, վերին վերջույթների պրոթեզների տեսակներն ու պատրաստման հմտությունները, ստորին վերջույթների պրոթեզների տեսակներն ու պատրաստման հմտություններ, վերին և ստորին վերջույթների հոդավորված պրոթեզների ընտրության առանձնահատկություններն ու պատրաստման հմտություններ, քթի և ականջի էկզոպրոթեզների պատրաստման հմտություններ: