2026-ի խորագիրն է` «Քանդել արատավոր օղակը։ Դադարեցնել կազմակերպված հանցավորությունը»: Վերջին տարիների ՀՀ ԱՆ ներկայացված տարեկան հաշվետվությունների թվերը փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում առկա է թմրամիջոցների գործածամամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ: Աճում են ոչ միայն հաշվառված անձանց, այդ թվում հաշվառված կանանց թվերը, նաև կան հաշվառված անչափահասներ: Վերջին փաստը առանձնապես մտահոգիչ է, քանի որ անչափահասներն առավել խոցելի խումբ են՝ պայմանավորված իրենց տարիքային ֆիզիոլոգիական և հոգեբանական առանձնահատկություններով:
Ինչին պետք է ուշադրություն դարձնեն ծնողները, ուսուցիչները՝
1.Երեխայի վարքի փոփոխություններին, երեխան դառնում է կոնֆլիկտային, չենթարկվող, մեկուսացած, գաղտնապահ, առաջանում են տրամադրության կտրուկ փոփոխություններ
2.Փոխվում են նրա հետաքրքրությունները՝ ուսումը, սպորտով զբաղվելը, նախկին ընկերական շրջապատը: Երեխան սկսում է բաց թողնել դասերը, պարապմունքները, շփվում է նոր, հաճախ իրենից տարիքով մեծ տղաների հետ: Փոխվում են նրա ֆինանսական պահանջները:
3.Ի հայտ է գալիս ախորժակի կորուստ՝ երեխան արագ նիհարում է, դառնում է գունա, կարող է դիտվել բբերի լայնացում կամ նեղացում, որը չի փոփոխվում լուսավորությունից
4.Արտահայտված անքնություն կամ քնկոտություն:
Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարն իրականացվում է Կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի թիվ 736-Ն որոշմամբ ընդունված Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027 թվականների ռազմավարական ծրագրի շրջանակներում:
Ինչպիսի օրենսդրական կարգավորումներ են նախատեսվում տարբեր երկրներում, որոնք ինտեգրել են հանդուրժողական և ապաքրեականացման տարբերակները`
- Պորտուգալիա. 2001 թվականին Պորտուգալիան ապաքրեականացրեց բոլոր տեսակի թմրամիջոցների անձնական օգտագործումը և պահպանումը փոքր քանակությամբ։ Սա նշանակում է, որ դրանք այլևս քրեական հանցագործություն չեն, այլ դիտվում են որպես առողջապահական խնդիր։ Օրենքը տարբերակում է օգտագործողներին և թմրանյութերի վաճառքով զբաղվողներին։
- Իսպանիա. Իսպանիայում անձնական օգտագործման համար կանեփի աճեցումը և օգտագործումը մասնավոր տարածքներում հիմնականում հանդուրժվում է։ Գոյություն ունեն նաև կանեփի սոցիալական ակումբներ, որոնք գործում են որոշակի իրավական շրջանակներում։ Սակայն կանեփի վաճառքը դեռևս անօրինական է։
- Նիդերլանդներ (մասնակիորեն). Նիդերլանդներում գործում է «հանդուրժողականության քաղաքականություն» կանեփի նկատմամբ։ Լիցենզավորված քոֆիշոփերին թույլատրվում է վաճառել մինչև 5 գրամ կանեփ անձնական օգտագործման համար։ Կանեփի աճեցումը խոշոր չափերով դեռևս անօրինական է, սակայն փոքր քանակությամբ անձնական օգտագործման համար աճեցումը հանդուրժվում է։
- ԱՄՆ որոշ նահանգներ. ԱՄՆ-ում մի շարք նահանգներ ապաքրեականացրել են կանեփի անձնական օգտագործումը (օրինակ՝ Կալիֆորնիա, Օրեգոն, Կոլորադո)։ Սա հաճախ նշանակում է, որ փոքր քանակությամբ կանեփի պահպանումը այլևս քրեական հանցագործություն չէ, այլ համարվում է քաղաքացիական իրավախախտում, որը կարող է տուգանքի հանգեցնել։ Որոշ նահանգներ նաև լիովին օրինականացրել են կանեփի օգտագործումը ինչպես բժշկական, այնպես էլ ժամանցային նպատակներով։
- Կանադա. 2018 թվականին Կանադան դարձավ երկրորդ երկիրը Ուրուգվայից հետո, որը լիովին օրինականացրեց կանեփի օգտագործումը ժամանցային նպատակներով ամբողջ երկրում։ Գործում են կանեփի արտադրության, տարածման և վաճառքի խիստ կանոններ։
- Ուրուգվայ. 2013 թվականին Ուրուգվայը դարձավ աշխարհում առաջին երկիրը, որն օրինականացրեց կանեփի ամբողջական շղթան՝ սկսած աճեցումից մինչև վաճառք։ Պետությունը վերահսկում է կանեփի արտադրությունն ու վաճառքը։