• Գլխավոր
  • Համահայկական բժշկական 15-րդ կոնգրես

Համահայկական բժշկական 15-րդ կոնգրես

Armenian Medical World Congress 2027-ը պարզապես միջոցառում չէ․ այն հայ բժշկագիտական միտքը մեկ հարթակում համախմբող ամենախոշոր մասնագիտական հավաքն է, որը 2027 թվականի հուլիսի 8–10-ը Երևանում միավորելու է աշխարհի տարբեր երկրներից ժամանած անվանի բժիշկ-գիտնականների, հետազոտողների, դասախոսների, կլինիկական մասնագետների և սովորողների։

Համաժողովը ժամանակակից բժշկագիտության ձեռքբերումներն ու հնարավորությունները ներկայացնելու, ոլորտի առկա մարտահրավերները քննարկելու և ապագայի զարգացման ուղիները համատեղ ուրվագծելու կարևոր նախաձեռնություն է։

Այն կդառնա գիտելիքի, փորձի և նորարարական գաղափարների փոխանակման, միջազգային մասնագիտական համագործակցության ընդլայնման և հայ բժշկական մտքի ներուժը համաշխարհային հարթակում ներկայացնելու բացառիկ հնարավորություն։

Այսպիսով, կհանդիպենք 2027 թվականի հուլիսին Երևանում՝ վայելելու երևանյան ջերմությունը, բժշկական համալսարանի հյուրընկալությունը, կիսելու լավագույն փորձը, նոր գաղափարներն ու անմոռանալի տպավորությունները։

Կոնգրեսի պաշտոնական կայքը