«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները՝ «Մասնագետ» ծրագրի շրջանակում

«Հերացի» ավագ դպրոցի աշակերտները՝ «Մասնագետ» ծրագրի շրջանակում

Բժշկական համալսարանում Կարիերայի կենտրոնի նախաձեռնած «Մասնագետ» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ճանաչողական այցի։

Ծրագրի շրջանակում աշակերտները մասնակցել են առաջին օգնության դասընթացի՝ հնարավորություն ունենալով ավելի մոտիկից ծանոթանալ բժշկի մասնագիտությանը, ուսումնասիրել բժշկական կրթության առանձնահատկությունները, ավելի իրազեկված կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։

Նման նախաձեռնությունները կարևոր են ոչ միայն մասնագիտական կողմնորոշման, այլև աշակերտների հետաքրքրությունների բացահայտման և գիտակցված որոշումներ կայացնելու գործում։