Այս տարի հրավիրում ենք նեյրոգիտությամբ, կենդանիների վարքագծով և փորձարարական հետազոտություններով հետաքրքրված ուսանողներին միանալու LabShip 2026 ամառային դպրոցին՝ 2 շաբաթ տևողությամբ տեսական և գործնական դասընթացների, թիմային աշխատանքի և գիտական բացահայտումների համար։
Ծրագրի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն.
Կենդանիների հետ վարվեցողություն և կենդանիների էթիկա,
Վարքային նեյրոգիտություն.
Խմբային հետազոտական նախագծեր և դրանց ներկայացում:
Տևողություն և ամսաթիվ՝ 2 շաբաթ | 01.09.2026–11.09.2026
Վայր՝ ԵՊԲՀ, COBRAIN կենտրոն
Դիմումների վերջնաժամկետ՝ 24.08.2026
Ծրագիրը կկազմակերպվի առանձին խմբերով՝ հայերեն և անգլերեն խոսող ուսանողների համար։ Սիրով խնդրում ենք այս հայտին դիմել միայն հայերեն խոսող ուսանողներին։ Անգլերեն խոսող ուսանողների համար նախատեսված առանձին հայտը կհայտարարվի լրացուցիչ՝ առաջիկայում։
Շնորհակալություն հետաքրքրվածության համար: