Առաջին կուրսեցիների դիմավորման արարողություն

Առաջին կուրսեցիների դիմավորման արարողություն

Օգոստոսի 28-ին, ժամը 10:00-ին, համալսարանի բակում՝ Կանաչ նստարանների հատվածում կկայանա առաջին կուրսեցիների դիմավորման հանդիսավոր արարողությունը։

Առաջին կուրս ընդունված բոլոր ֆակուլտետների ուսանողները պետք է ներկայանան ժամը 09:45-ին՝ պարտադիր ունենալով սպիտակ խալաթ։

2026-2027 ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող այս միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հաջորդիվ, պաշտոնական միջոցառումից անմիջապես հետո դեկանների հետ հանդիպումները կշարունակվեն լսարաններում՝ հետևյալ բաշխմամբ․

  • Ընդհանուր բժշկության ֆակուլտետ – Կարմիր դահլիճ (Վարչական մասնաշենք, 1-ին հարկ)
  • Ստոմատոլոգիական ֆակուլտետ – պրոֆեսոր Նելլի Խոստիկյանի անվան 6-րդ լսարան (Լաբորատոր մասնաշենք, 1-ին հարկ)
  • Դեղագիտական ֆակուլտետ – ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարան (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ)
  • Ռազմաբժշկական ֆակուլտետ – Ռազմաբժշկական ֆակուլտետում (Վարչական մասնաշենք, 6-րդ հարկ)
  • ԵՊԲՀ քոլեջ- Ռոբերտ Քարամյանի անվան 8-րդ լսարան (Վարչական մասնաշենք, 0 հարկ)

Ուսումնական գործընթացին վերաբերող բոլոր մանրամասների մասին կտրամադրվի սպառիչ տեղեկատվություն կրթության պատասխանատուների հետ հանդիպումների ընթացքում։

Ուշադրություն. մուտքը ԵՊԲՀ գլխավոր` Գմբեթի մասնաշենքից, հասցե` Կոյունի 2: