WFME միջազգային հավատարմագրում
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» անընդհատ և ինտեգրացված (հայալեզու, անգլալեզու և ռուսալեզու) երեք կրթական ծրագրերը ստացել են WFME միջազգային չափորոշիչներին համապատասխան ծրագրային հավատարմագրում՝ 7 տարի ժամկետով:
Բժշկական համալսարանին շնորհվել է NCEQE (National Center for Educational Quality Enhancement) միջազգային հավատարմագրման կառույցի կողմից:
Նշենք, որ 90.000 փաստաթղթից կազմված ԵՊԲՀ փաթեթը գնահատվել է հինգ բաղադրիչով:
