Ռազմաբժշկական ֆակուլտետի ամենամյա ուսումնամարտական պլանի համաձայն՝ կուրսանտների համար պարբերաբար կազմակերպվում են այցելություններ պատմամշակութային օջախներ։
Այս անգամ կուրսանտներն այցելել են Մատենադարան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ։ Այցին մասնակցել է երկրորդ կուրսի 14 կուրսանտ, որոնք մեծ հետաքրքրությամբ շրջել են թանգարանում, ծանոթացել ցուցանմուշներին և հայերեն ձեռագրերի հարուստ ժառանգությանը։
Նախորդ այցելությունների շրջանակում ռազմաբժշկական ֆակուլտետի այլ կուրսանտներ եղել են նաև Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում, Երվանդ Քոչարի թանգարանում և այլ մշակութային հաստատություններում։
Նման նախաձեռնությունները տարվա ընթացքում կազմակերպվում են մի քանի անգամ՝ նպաստելով կուրսանտների համակողմանի զարգացմանը, նրանց մշակութային գիտելիքների ընդլայնման, ազգային ժառանգության ճանաչման և արժևորման նպատակով։