27-րդ միջբուհական ուսանողական առաջնության բադմինտոնի մրցաշարում բժշկական մայր բուհի ուսանողները գրանցել են հաջող արդյունքներ։
Թիմային պայքարում բժշկական համալսարանի թիմը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Անհատական մրցապայքարում երկրորդ տեղն է գրավել Էրիկ Կրբաշյանը։ Հաջողությամբ է ավարտվել նաև խառը զույգերի մրցաշարը․ օտարերկրացի ուսանողներ Քարտիկ Շանկարին և Ապառնան զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը։
Առաջնությանը մասնակցել է 40 ուսանող՝ 10 բուհից։
Բժշկական համալսարանը շարունակում է խրախուսել ուսանողների մասնակցությունը սպորտային միջոցառումներին՝ կարևորելով առողջ ապրելակերպը, թիմային ոգին և ուսանողական մարզական ձեռքբերումները։