Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «4090 Բարեգործական» հիմնադրամը մեկնարկել է 2025-2026 ուստարվա կրթավճարների դիմումների ընդունման գործընթացը:
Դիմելու իրավունք ունեն և՛ առկա, և՛ հեռակա ուսուցմամբ սովորող բոլոր այն ուսանողները, ովքեր մասնակցել են 2016 և 2020թթ. պատերազմներին կամ 2022 և 2023թթ. մարտական գործողություններին:
Կրթավճարները տրամադրվում են մրցութային կարգով․ դիմումի լրացումը և փաստաթղթերի փաթեթի հանձնումը չեն երաշխավորում վճարի տրամադրումը։
Առաջնահերթություն է տրվելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողներին, բարձր առաջադիմություն և/կամ հաշմանդամություն ունեցողներին, սոցիալապես ծանր վիճակում գտնվող, ծնողազուրկ, ազատամարտիկների և հինգ և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին։
Դիմելու մանրամասները հետևյալ հղմամբ:https://4090foundation.am/application-am/