Ամենամյա LabShip 2026 ամառային դպրոցը վերադառնում է

Ամենամյա LabShip 2026 ամառային դպրոցը վերադառնում է

Այս տարի հրավիրում ենք նեյրոգիտությամբ, կենդանիների վարքագծով և փորձարարական հետազոտություններով հետաքրքրված ուսանողներին միանալու LabShip 2026 ամառային դպրոցին՝ 2 շաբաթ տևողությամբ տեսական և գործնական դասընթացների, թիմային աշխատանքի և գիտական բացահայտումների համար։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն.

Կենդանիների հետ վարվեցողություն և կենդանիների էթիկա,

Վարքային նեյրոգիտություն.

  •  Շարժողական ակտիվություն և տագնապայնություն` բաց դաշտ և, բարձրացված խաչաձև լաբիրինթ,
  • Ուսուցում և հիշողություն — նոր օբյեկտի ուսումնասիրում և Y-ձև լաբիրինթ,
  • Սոցիալական հաղորդակցություն — ուլտրաձայնային վոկալիզացիա,

Խմբային հետազոտական նախագծեր և դրանց ներկայացում:

Տևողություն և ամսաթիվ՝ 2 շաբաթ | 01.09.2026–11.09.2026

Վայր՝ ԵՊԲՀ, COBRAIN կենտրոն

Դիմումների վերջնաժամկետ՝ 24.08.2026

Դիմել

Ծրագիրը կկազմակերպվի առանձին խմբերով՝ հայերեն և անգլերեն խոսող ուսանողների համար։ Սիրով խնդրում ենք այս հայտին դիմել միայն հայերեն խոսող ուսանողներին։ Անգլերեն խոսող ուսանողների համար նախատեսված առանձին հայտը կհայտարարվի լրացուցիչ՝ առաջիկայում։

Շնորհակալություն հետաքրքրվածության համար: