«Առողջապահության ոլորտում բուժաշխատողների կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական փաստաթղթերի լրացում, վարում և շրջանառում» թեմայով դասընթացը ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից:
Դասընթացը նախատեսված է հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ավագ բուժաշխատողների համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ «ՀՀ բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական փաստաթղթերի լրացման, վարման և շրջանառման վերաբերյալ, ինչպես նաև այդ գործընթաց վերաբերյալ ձեռք բերել գործնական հմտություններ։
Դասընթացի արդյունքում ունկնդիրները կունենան պատշաճ գիտելիքներ` բժշկական փաստաթղթերի լրացման, վարման և շրջանառման ընթացքում իրավական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, որի արդյունքում կխուսափեն կարգապահական, վարչական և քրեական պատասխանատվվությունից:
Ծրագրի բովանդակությունը
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի և ՀՀ ԱՆ-ի կողմից և ՇՄԶ 9 (5 տեսական և 4 գործնական) կրեդիտ:
Մանրամասներ
Թիրախային լսարան
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
Ընդունելության գործընթաց
Դիմումների ընդունում՝ 30.03.2026 –07.04.2026
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ):
Հեռ: 010 301 000 (ներքին համար`308); 091 837 212: