Հանրային առողջության ֆակուլտետը կազմակերպում է բաց դռների օր Հանրային առողջապահության մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ:
Կներկայացվի՝
Բաց դռների օրը ներկա կլինեն նաև ֆակուլտետի շրջանավարտները և դասախոսները, ովքեր նույնպես կներկայացնեն իրենց փորձը և անցած ուղին:
Անցկացման օրը և ժամը՝ ապրիլի 22, 2026թ. ժամը 13:30-ին
Վայրը՝ ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 5-րդ հարկ
Հարցերի համար զանգահարել: 010 301 000 (ներքին համար` 308); 091 837212
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ և ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՄԱԳԻՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետում գործում է «Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիտրոսական ծրագիր:
Հանրային առողջության ֆակուլտետ կարող են ընդունվել, ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական կրթությամբ դիմորդներ (առնվազն բակալավրի աստիճանով):
«Առողջապահության կազմակերպում և կառավարում» մագիստրոսական ծրագրի շրջանակներում ուսանողները ստանում են խորը և բազմակողմանի գիտելիքներ հանրային առողջության և առողջապահության կազմակերպման վերաբերյալ: Հանրային առողջության ֆակուլտետի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես ԵՊԲՀ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից այնպես էլ հրավիրված մասնագետներից` ՀՀ առողջապահության նախարարությունից, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից, միջազգային կազմակերպություններից (Global Fund, WHO, Red Cross, World Vision, UNICEF, Peace Core, ClinChoice և այլն):
Ֆակուլտետն ուսանողներին տրամադրում է 5 անվճար տեղ, որոնց կարող են դիմել միայն տվյալ տարվա շրջանավարտները: Ընդունելության դիմումներն ընդունվելու են 2026թ-ի հունիսի 16-ից մինչև օգոստոսի 25-ը: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2026թ-ի հունիսի 16-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ:
Ընդունելությունն իրականացվում է հարցազրույցի և ՄՈԳ-ի հիման վրա: Ծրագրի ավարտին շնորհվում է հանրային առողջապահության մագիստրոսի որակավորում (MPH):
Հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերի տևողությունը 1,5 տարի է, արժեքը՝ 500.000 դրամ տարեկան: Որպեսզի ուսանողները կարողանան համատեղել ուսումը աշխատանքի կամ օրդինատուրայի հետ դասերը ֆակուլտետում անցկացվում են երկու հերթով` 09:00-14:00 և 15:00-20:00: Դասերի հերթն ընտրում է ուսանողը:
Դիմորդները կարող են ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (վարչական մասնաշենք 3-րդ հարկ) 2026թ-ի հունիսի 16-ից մինչև օգոստոսի 25-ը: Անվճար տեղերի համար դիմումներն ընդունվելու են 2026թ-ի հունիսի 16-ից մինչև հուլիսի 3-ը:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.
Հարցերի դեպքում զանգահարել: 010 301 000 (ներքին համար` 308); 091 837212