Կանցկացվի շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրված դասընթաց «Միկրոէլեմենտների կենսաքիմիական վերլուծություն և կլինիկական լաբորատոր թունաբանություն» թեմայով:
Մասնակիցներին կշնորհվի 38 ՇՄԶ կրեդիտ (30 տեսական և 8 գործնական):
Դասընթացը կանցկացվի հունիսի 1-ից 19-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:00:
Թիրախային լսարան՝ կլինիկական լաբորատոր ախտորոշման մասնագետներ, արյունաբաններ, մանրէաբաններ:
Վայրը՝ ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր (ք.Երևան 0075, Մուրացան 114) և/կամ առցանց («Զում» Zoom հարթակ):
Դասընթացավար՝ ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Նաիրա Բարսեղյան:
Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 95 54 74 69 հեռախոսահամարով: