Հոկտեմբերի 26-ից Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը կանցկացնի «Դոնորական արյան սքրինինգային հետազոտություններ» թեմայով 4 շաբաթ տևողությամբ (շաբաթական 3 օր) կրեդիտավորված հերթական դասընթացը։
Դասընթացի մասնակիցներին կշնորհվի 18 տեսական և 18 գործնական կրեդիտ։
Դասընթացավար՝ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի դասախոս Գայանե Պետրոսյան։
Վայրը՝ «Հերացի» համալսարանական հիվանդանոց։ Գրանցվելու և մանրամասների համար զանգահարել՝ 098 64 82 28 հեռախոսահամարով։