Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ին սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի բաց դասական եղանակով աճուրդ

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ 

2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-ԻՆ ԺԱՄԸ 12։00-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿՈՐՅՈՒՆԻ 2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ (ԵՊԲՀ) ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՆԻՍՏԵՐԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՊԲՀ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՆԵՐՔՈՆՇՅԱԼ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԲԱՑ ԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՃՈՒՐԴ ՄԵԿ ԼՈՏՈՎ

ԵՊԲՀ-ի «Գույքի տնօրինման կարգի» պայմաններին համապատասխան` աճուրդին մասնակցելու համար պետք է ներակայացվի.

  1. Անձ հաստատող փաստաթղթի պատճենը, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները և աճուրդի մասնակցության հայտը ներկայացնող անձի լիազորությունները հաստատող փաստաթղթեր,
  2. Լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի վճարման անդորրագիր։

Նախավճարը վճարվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի «ԱՄԻՕ բանկ» ՓԲԸ-ի թիվ 11500166513800 հաշվեհամարին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թվականի փետրվարի 23-ը ժամը 16.00-ն: Աճուրդին մասնակցել ցանկացող անձանց հայտերն ընդունվում են ԵՊԲՀ Իրավաբանական բաժնում` ՀՀ, Երևան ք., Կորյունի 2 հասցեում:

Աճուրդի ավարտից հետո հաղթող ճանաչված մասնակցի հետո կստորագրվի աճուրդի արդյունքների մասին արձանագրություն։ Աճուրդում հաղթող ճանաչված մասնակիցն աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել գույքի աճուրդում իր կողմից առաջարկված առավելագույն գինը՝ հաշվանցելով տվյալ լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով վճարված նախավճարի արժեքը։ Հիշյալ ժամկետում պայմանագիր չկնքելու, այդ նպատակով ԵՊԲՀ չներկայանալու դեպքում վճարված նախավճարի գումարը չի վերադարձվում։

Աճուրդին մասնակցած սակայն հաղթող չճանաչված մասնակիցների կողմից ԵՊԲՀ-ի վերոնշյալ հաշվեհամարին վճարված նախավճարը սահմանված ժամկետում հետ է վերադարձ­վում մասնակցին։

ԵՊԲՀ Իրավաբանական բաժին, հեռ. 010301040