Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Երկու փաթեթով կամավոր բժշկական ապահովագրություն՝ ԵՊԲՀ աշխատակիցների համար

Երկու փաթեթով կամավոր բժշկական ապահովագրություն՝ ԵՊԲՀ աշխատակիցների համար

Տեղեկացնում ենք, որ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Հերացի» և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցների որոշ աշխատակիցներ արդեն 2 տարի ունեն կամավոր բժշկական ապահովագրություն, որը ներկայացված է 2 փաթեթով` բազային և հատուկ:

Բազային փաթեթը ներառում է ստացիոնար բուժօգնություն և կազմում է ամսական 5,000 ՀՀ դրամ, հատուկ փաթեթը ներառում է և ամբուլատոր, և ստացիոնար բուժօգնություն և կազմում է ամսական 14,000 ՀՀ դրամ:

Ապահովագրության պայմանները, ծածկույթը կցված են:

Ապահովագրավճարը, աշխատակցի դիմումի համաձայն, յուրաքանչյուր ամիս պահվում է իր աշխատավարձից:

Փաթեթին միանալ ցանկացող աշխատակիցները մինչև այս տարվա նոյեմբերի 25-ն անձնագրով, սոցիալական կամ ID քարտով, աշխատանքային ժամերին կարող են մոտենալ «Հերացի» հիվանդանոց, Ռադիոլոգիայի մասնաշենք, Ապահովագրական ծառայության սենյակ:

Կից ֆայլ