«ԳԼՈԲՈՒՍ» կրթական ծրագրի նոր խմբի ընդունելություն

«ԳԼՈԲՈՒՍ» կրթական ծրագրի նոր խմբի ընդունելություն

«ԳԼՈԲՈՒՍ» կրթական ծրագիրը հայտարարում է նոր խմբի ընդունելություն։

Ի՞նչ է «ԳԼՈԲՈՒՍ»-ը։

«ԳԼՈԲՈՒՍ»-ը ԵՊԲՀ Կարիերայի զարգացման կենտրոնի կրթական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս բժշկություն ուսումնասիրել ամերիկյան բժշկական կրթության մոտեցումներով՝ խորացնելով տեսական գիտելիքը և զարգացնելով կլինիկական մտածողությունը։

Ծրագրի շրջանակում մասնակիցներին սպասվում է ինտենսիվ ուսուցում՝ շաբաթական 4 պարապմունքով։

Ուսումնական գործընթացը ներառում է՝
• միջազգային ճանաչում ունեցող ուսումնական նյութերի ուսումնասիրություն,
• կլինիկական դեպքերի վերլուծություն,
• ինտերակտիվ քննարկումներ և հարցուպատասխան,
• թեստային առաջադրանքներ և գիտելիքի պարբերական գնահատում,
• նյութի խորացված ուսումնասիրություն և գիտելիքի գործնական կիրառում։

«ԳԼՈԲՈՒՍ»-ը նախատեսված է այն ուսանողների համար, ովքեր պատրաստ են հետևողական աշխատանքի, ակտիվ մասնակցության և ինտենսիվ ուսումնական գործընթացի։

Նոր խմբի մասնակիցներն ընտրվելու են հարցազրույցի միջոցով։

Հարցազրույցին գրանցվելու համար՝
«ԳԼՕԲՈՒՍ» ծրագրին մասնակցության դիմում 2026

Գրանցման վերջնաժամկետ՝ 11.10.2026, ժամը 18:00։