Հայ կրթական հիմնարկության կողմից կրթաթոշակային ծրագիր է իրականացվում

Հայ կրթական հիմնարկության կողմից կրթաթոշակային ծրագիր է իրականացվում

Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` 2026-2027թթ. նոր ուսումնական տարվա համար։ Կրթաթոշակները միտված են խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ սովորող և, միևնույն ժամանակ, նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից սահմանված մասնագիտություններով:

Կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի 90%-ի չափով․ ՀԿՀ-ի կողմից վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրամի շեմը:

Կրթաթոշակի կարող են հավակնել ՀՀ պետական բուհերի 2026-2027թթ. ընդունելության մրցույթի դիմորդները (կրթաթոշակը կտրամադրվի լրիվ բեռնվածությամբ վճարովի ուսուցմամբ ընդունված առաջինկուրսեցիներին), ինչպես նաև լրիվ բեռնվածությամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով վճարովի ուսուցմամբ սովորող ուսանողները:

Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշն առնվազն 15, 3, 7 կամ 75 միավոր է։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։

Մրցույթը կանցկացվի մարտի 2-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ։

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀԿՀ կայք, գրել հետևյալ էլ․ հասցեին՝ aef@aef.am կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։