ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (այսուհետև՝ Համալսարան) ռեկտորի մրցութային ընտրության նպատակով հայտարարված, հավակնորդների կողմից պահանջվող փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 2026 թվականի հոգաբարձուների խորհրդի հունիսի 22-ի որոշմամբ ռեկտորի մրցութային ընտրության նպատակով, որպես միակ հայտ ներկայացրած հավակնորդ, Արմեն Աբգարի Մուրադյանը գրանցվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի թեկնածու և նրա անունը, հայրանունը, ազգանունը ներառվել է 2026 թվականի հունիսի 26-ին, ժամը 12:00-ին կայանալիք հիմնադրամի ռեկտորի մրցութային ընտրության համար նախատեսված քվեաթերթիկի մեջ:

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ ՄԻՔԱՅԵԼ ԱԴԱՄՅԱՆ