Ի գիտություն ուսանողների

Ի գիտություն ուսանողների

Հարգելի՛ սովորողներ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի հետ համատեղ ներդրվել է սոցիալական ծախսերի փոխհատուցման կամ կրեդիտային համակարգ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման համաձայն՝ կրթության գծով սոցիալական ծախսի համար փոխհատուցման տարեկան չափը կազմում է առավելագույնը 100.000 դրամ: