Նախագիծը մրցութային կարգով ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմին հնարավորություն կընձեռի 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում դասախոսություններով հանդես գալ Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանում՝ 5 օր տևողությամբ:
Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է Միջազգային համագործակցության բաժին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
Շարժունության իրականացման ժամկետներն են կա’մ մինչև ս/թ մայիսի 15-ը, կա’մ ս/թ սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը:
Հայտադիմումների վերջնաժամկետն է ս/թ ապրիլի 11-ը:
Մասնակցության համար անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Հարցերի դեպքում դիմել ԵՊԲՀ Միջազգային համագործակցության բաժին:
Հեռ.՝ (010) 56 05 94, (010) 54 72 63: