Կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերի ընդունելություն

Կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերի ընդունելություն

ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետությունում 2025/2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը:

Հաստատված որոշման համաձայն, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը հայտարարում է Կլինիկական օրդինատուրայի ընդունելություն:

Ստորև ներկայացվում են ՀՀ-ում 2025/2026 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ՝ ՀՀ առողջապահության և կրթությաՆ, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարություններին տրամադրված կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերն ըստ  մասնագիտությունների

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏԵՂԵՐ

Մասնագիտությունը Քանակը
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 4
Մանկաբուժություն 3
Վարակային հիվանդություններ 2
Մանկական վիրաբուժություն 1
      Ընդամենը 10

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵՐ (ՆՊԱՏԱԿԱՅԻՆ)

Մասնագիտություն Քանակ
Լաբորատոր ախտորոշում 1
Որովայնային վիրաբուժություն 4
Անեսթեզիոլոգիա և ինտենսիվ թերապիա 6
Մանկաբարձություն և գինեկոլոգիա 3
Քիթ-կոկորդ-ականջաբանություն (օտորինոլարինգոլոգիա) 1
Նյարդաբանություն 4
Ընտանեկան բժշկություն 14
Հոգեբուժություն 3
Մանկաբուժություն 8
Ներքին բժշկություն 12
Վարակային հիվանդություններ 3
Ռադիոլոգիա 1
Վնասվածքաբանություն և օրթոպեդիկ վիրաբուժություն 1
Սրտաբանություն (կարդիոլոգիա) 1
Մանկական վիրաբուժություն 1
Նեոնատոլոգիա 3
Անհետաձգելի բժշկություն 5
Ուռուցքաբանություն 1
Համաճարակաբանություն 1
Դատաբժշկական փորձաքննություն 2
                    Ընդամենը 75

 

Դիմումներն ընդունվում են  11082025թ.  մինչև 12.09.2025թ.-ը   ներառյալ, յուրաքանչուր օր բացի շաբաթ-կիրակի օրերից, մինչև ժամը 15:00-ն: Արդյունքները կամփոփվեն  սեպտեմբերի 19.09.2025թ.-ին, ժամը 16:00-ին:

ԵՊԲՀ   նշված մասնագիտություններով կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  1. Դիպլոմ/ներ/ (բակալավրի, մագիստրոսի, ինտեգրված անընդհատ կրթության)՝ պատճեններով
  2. Դիպլոմ/ներ/ի հավելվածներ (բակալավրիատ, մագիստրատուրա, ինտեգրված անընդհատ կրթություն)՝ պատճեններով
  3. Անձնագիր և սոց. քարտ /ՀԾՀ տեղեկանք/ կամ նույնականացման քարտ՝ պատճեններով
  4. Արական սեռի անձինք նաև Զին.գրքույկ (բոլոր էջերը)՝ պատճեներով
  5. 3 լուսանկար 3×4 չափի

Փաստաթղթերը  կարող եք ներկայացնել՝  ԵՊԲՀ, Կորյուն 2,  Վարչական մասնաշենք, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոն, 3-րդ հարկ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին (010) 30-10-00- ներքին՝ 429, 365: