Հայ կրթական հիﬓարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2025-2026 նոր ուսումանական տարվա համար:
Հայ կրթական Հիﬓարկության թիմի փոխանցմամբ` կրթաթոշակները տրամադրվելու են տվյալ ուսուﬓական տարվա ուսման վարձի 90%-ի չափով` (ՀԿՀ-ի կողﬕց վճարվող գումարը չի գերազանցելու 720,000 դրաﬕ շեմը) խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և ﬕևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողﬕց նախընտրած մասնագիտություններով։ Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի վճարովի համակարգում 2025 թ-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորող (դիﬔլու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, մագիստրոսներ:
Կրթաթոշակային ծրագրի մրցույթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, սիրիահայ և լիբանանահայ ուսանողները, ինչպես նաև Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողները, որոնց ակադեﬕական ﬕջին նիշը առնվազն 15, 3, 7 կամ 75 ﬕավոր է։ Մրցույթին դիﬔլու համար անհրաժեշտ է լրացնել կրթաթոշակի առցանց հայտը՝ https://apply.aef.am/
Մրցույթն անցկացվում է մարտի 10-ից ﬕնչև մայիսի 2-ը ներառյալ։ Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ﬔր էլեկտրոնային հասցեին՝ aef@aef.am, կամ զանգահարել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։
Նշենք, որ երկար տարիներ է, ինչ Հայ Կրթական Հիﬓարկությունը հովանավորում է Հայաստանում գործող բուհերին՝ հատկացնելով կրթաթոշակ ուսման վարձի տեսքով։