Փորձագիտական այց՝ համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում

Փորձագիտական այց՝ համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում

Հարգելի՛ գործընկերներ և ուսանողներ,

2026 թ. նոյեմբերի 9-ից 12-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տեղի կունենա փորձագիտական այց՝ համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակում։

Այցը կիրականացնի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից ձևավորված փորձագիտական խումբը։

Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա համալսարանի ղեկավարության, աշխատակիցների, ուսանողների և այլ շահակիցների հետ։

Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։20-ին, նախատեսված է փորձագիտական խմբի հետ բաց հանդիպում, որին կարող են մասնակցել համալսարանի բոլոր ներքին և արտաքին շահակիցները՝ ներկայացնելու իրենց դիտարկումները, կարծիքներն ու առաջարկությունները։

Հանդիպմանը մասնակցելու ցանկություն ունեցողներին խնդրում ենք մինչև նոյեմբերի 10-ը գրանցվել՝ նամակ ուղարկելով փորձագիտական խմբի համակարգող Վարդուհի Գյուլազյանի v.gyulazyan@anqa.am էլեկտրոնային հասցեին։