Մայիսի 5-ից 18-ը Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնը հերթական, երկու շաբաթ տևողությամբ դասընթացը կանցկացնի:
Թեմա՝ «Սերմնահեղուկի և հեշտոցային քսուկների հետազոտություն»
Թիրախային լսարան՝ Բժիշկ-լաբորանտներ, լաբորատոր մասնագետներ, ուրոլոգներ, գինեկոլոգներ, մաշկաբան-վեներոլոգներ, ընտանեկան բժիշկներ
Անցկացման վայրը` «Միքաելյան» համալսարանական հիվանդանոց, 4-րդ հարկ
Դասընթացավար՝ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ Զարուհի Գևորգյան և նույն ամբիոնի դասախոս Մանուշ Խաչիկի Սյուլահյան:
Ավարտին կշնորհվի 20 տեսական և 14 գործնական ՇՄԶ կրեդիտ:
Դասընթացները կմեկնարկեն 13.00-ին, կավարտվեն 16.30-ին:
Մանրամասների համար զանգահարեք 091 46 60 67 հեռախոսահամարով: