Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծայրամասային երակային կաթետերի տեղադրման և խնամքի գործընթացը» թեմայով վարպետաց դաս

Օրեր

Ժամեր

Րոպեներ

Հոկտեմբերի 16-ին ժամը 11:00-17:00 ԵՊԲՀ-ում` Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճում կանցկացվի «Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ծայրամասային երակային կաթետերի տեղադրման և խնամքի գործընթացը» թեմայով վարպետաց դաս:

Վարպետաց դասի նպատակն է` ուսուցանել բուժաշխատողներին բուժառուների ծայրամասային կաթետերի անվտանգ տեղադրման և պատշաճ խնամքի, ներանոթային սարքերով պայմանավորված վարակների կանխարգելման, ինչպես նաև վարակի դեպքերի հայտնաբերման ու վարման ընթացակարգերի վերաբերյալ գործնական հմտություններ: Տիրապետել այդ գործընթացում բուժաշխատողների մասնագիտական վնասվածքների ռիսկերի նվազեցման միջոցառումներին:

Թիրախային լսարան` բուժքույրեր:

Վարպետաց դասը կրեդիտավորված է, որի համար միջին բուժանձնակազմին տրվելու է ՇՄԶ 5 գործնական կրեդիտ:

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎՃԱՐՈՎԻ Է
(Վարպետաց դասի արժեքը 2500 դրամ)

Վճարումները իրականացվելու են տեղում(ԵՊԲՀ դրամարկղ),խնդրում ենք մոտենալ մի փոքր շուտ`վճարումները կատարելու համար:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագրի և դիպլոմի պատճենները

Գրանցվել նախօրոք հետևյալ հղմամբ:

Գրանցման հաստատումը կստանաք էլեկտրոնային նամակով:

Մանրամասների համար զանգահարեք +37494446242 հեռախոսահամարով կամ գրեք «Հերացի» վերլուծականի ֆեյսբուքյան էջին

Ամսաթիվ
16/10/2025
Ժամանակ
11:00
Վայր
Աբովյան 50/5 հասցեում տեղակայված դահլիճ
Արժեք
2500 AMD

Կապ

Կիսվել