Աղջիկների դերը հասարակության զարգացման մեջ. հոկտեմբերի 11-ը՝ աղջիկների միջազգային օր

Աղջիկների դերը հասարակության զարգացման մեջ. հոկտեմբերի 11-ը՝ աղջիկների միջազգային օր

Աղջիկների միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 11-ին նշվում է հոկտեմբերի 11-ին։ Այն սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2011 թվականին և կոչված է ուշադրություն հրավիրելու աղջիկների իրավունքների, կրթության, առողջության և հավասար հնարավորությունների կարևորության վրա։

Օրվա նպատակն է․

  • Խթանել աղջիկների կրթությունը և հզորացումը,
  • Վերացնել խտրականությունը և բռնությունները,
  • Ներկայացնել աղջիկների դերը հասարակության զարգացման մեջ,
  • Նպաստել նրանց առողջ ու անվտանգ մանկությանը։

Հայաստանում ևս այս օրը նշվում է, մոտավոր տվյալներով Հայաստանում 0-14 տարեկան աղջիկների թիվը կազմում է մոտ 265,969 և միջոցառումները ուղղված են նրանց իրավունքների պաշտպանությանն ու հնարավորությունների ընդլայնմանը։ Մեզանում կան բազմաթիվ ասացվածքներ, որոնք բնութագրում են կնոջ ու աղջկա դերը օջախի ջերմության ու համերաշխության մեջ`«Աղջկա պատվին տունը ծաղկում է»` աղջկա վարքն ու պատիվը ընտանիքի հպարտությունն են, իսկ ծնողների համար աղջիկ երեխան` «Աղջիկը հոր պարծանքն է, մոր հույսը, ընտանիքի պատիվը»։

Աղջիկների դերը հայ հասարակությունում դարերի ընթացքում ձևավորվել է պատմական, մշակութային և սոցիալական գործոններով։ Ժամանակակից Հայաստանում այդ դերն աստիճանաբար փոխվում է և զարգանում՝ պայմանավորված ինչպես ավանդույթներով, այնպես էլ նորարար մտածողությամբ։

Կրթության ոլորտում աղջիկները սովորաբար դպրոցում և բուհերում ունեն բարձր առաջադիմություն։ Վերջին տասնամյակներին մեծացել է աղջիկների մասնակցությունը բարձրագույն կրթությանը, մասնավորապես՝ բժշկության, իրավագիտության, տնտեսագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

Ավանդական հայ ընտանիքում աղջիկը համարվում է օջախի պահապան, մայրիկի ապագա դերակատար։ Միևնույն ժամանակ աճում է նաև նրա դերը որպես ընտանիքի եկամուտ ապահովող և հավասար գործընկեր։

Հասարակական և քաղաքական կյանքում աղջիկներն ու կանայք աստիճանաբար ավելի ակտիվ են դառնում քաղաքացիական հասարակության մեջ՝ մասնակցելով հասարակական կազմակերպությունների, կամավորական ծրագրերի և նախաձեռնությունների։

Քաղաքականության մեջ դեռևս համեմատաբար քիչ են ներկայացված, բայց յուրաքանչյուր ընտրական շրջանում աղջիկների ու երիտասարդ կանանց մասնակցությունը մեծանում է։

Մշակույթում և արվեստում ևս աղջիկները մեծ ներդրում ունեն` երաժշտության, թատրոնի, կերպարվեստի և գրականության մեջ։ Շատ երիտասարդ հայ արվեստագետներ միջազգային ճանաչում են ստանում։

Տեխնոլոգիական ոլորտում աղջիկների ներգրավվածությունը ևս աճում է։ Հայաստանում կան ծրագրեր (օր.՝ Girls in Tech Armenia, Women in STEM)` աղջիկների դերը ուժեղացնելու համար ՏՏ և գիտության ոլորտներում։

Այնուամենայնիվ, սոցիալական որոշ շրջաններում դեռ պահպանվում են ավանդական սեռային կարծրատիպեր, որոնք սահմանափակում են աղջիկների ընտրության ազատությունը։ Աշխատաշուկայում դեռ կա սեռերի անհավասարություն՝ մասնավորապես բարձր վարձատրվող մասնագիտություններում։ Վաղ ամուսնությունների և սեռական կրթության պակասի խնդիրը նույնպես շարունակում է արդիական մնալ։

Ընդհանուր առմամբ՝ ժամանակակից հայ հասարակությունում աղջիկների դերը գնալով ավելի է ամրապնդվում՝ նրանք դառնում են հավասար մասնակցողներ կրթության, աշխատանքի և հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

Իսկ ինչպիսին էր Հին Հայաստանը` հայ աղջիկը մեծ մասամբ կապված էր ընտանիքի և օջախի հետ։ Կինն ու աղջիկը համարվում էին «տան պատիվը» և մեծ դեր ունեին ազգի պահպանության մեջ։ Միևնույն ժամանակ պատմության էջերում կան ուժեղ կին կերպարներ․ օրինակ՝ արքայադուստրերը և թագուհիները, որոնք քաղաքական դաշտում երբեմն մեծ ազդեցություն էին ունենում։

Միջնադարյան Հայաստանում մեծ հարգանք էր տածվում կրթված կանանց նկատմամբ։ Կային կանայք, ովքեր զբաղվում էին գրագիտությամբ, մատենագրությամբ։ Հայ թագուհիները, ինչպես Կատարինե Քեսարացու, Զաբել թագուհի (Կիլիկիայի Հայաստան), ունեին ոչ միայն խորհրդանշական, այլև իրական իշխանություն։

XIX դարի ազգային զարթոնքի տարիներին հայ աղջիկներն ու կանայք հանդես եկան որպես ուսուցչուհիներ, դաստիարակներ և մշակույթի տարածողներ։ Շատ հայուհիներ մասնակցել են ազգային-ազատագրական պայքարին։ Հայ հեղափոխական շարժումների ժամանակ հիշատակվում են քաջահաս աղջիկներ ու կանայք, ովքեր զենքը ձեռքին պաշտպանել են իրենց գյուղերն ու ընտանիքները։

ԽՍՀՄ-ում հայ աղջիկներն ու կանայք լայնորեն ներգրավվեցին կրթության, գիտության, բժշկության և արտադրության ոլորտներում։ Շատերը դարձան ճանաչված գիտնականներ, ուսուցիչներ, բժիշկներ։ Միևնույն ժամանակ խորհրդային գաղափարախոսությունը խթանում էր կանանց հավասարությունը, սակայն իրականում պահպանվում էր ընտանեկան ավանդական ծանրաբեռնվածությունը։

Անկախությունից հետո հայ աղջիկներն ավելի լայն հնարավորություններ ստացան․ նրանք ներգրավվում են ոչ միայն մշակույթում ու կրթության մեջ, այլև քաղաքականությունում, բիզնեսում և տեղեկատվական տեխնոլոգիաներում։

Բժշկությունն այն ոլորտն է, որտեղ կանայք բացարձակ մեծամասնություն են և որոշակի առումով նրանց գթասրտությունն ու կանացի ճկունությունն անփոխարինելի են: Պահպանենք մեր աղջիկների նրբությունն ու քնքշությունը, ունենալով նրանց կողքին պաշտպան տղաներ: