Կարիերայի Կենտրոն
Կորյունի 2, Երևան, 0025, Հայաստան
Բարի գալուստ ԵՊԲՀ Կարիերայի կենտրոն…
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը՝ Հայաստանի Հանրապետության տարածքում բարձրագույն բժշկական կրթության մատուցման ոլորտի առաջատար, ստանձնում է ուսումնառության գործընթացում գտնվող և արդեն պրակտիկ բժշկությամբ զբաղվող երիտասարդ մասնագետների կարիերայի խթանման առաքելությունը:
Կարիերայի կենտրոնը ծավալում է ուսումնական և կոնսուլտատիվ աշխատանքներ, ապահովելու համար հարազատ բուհի հետ անընդհատ և շարունակական կապի ապահովումը, նպաստելու ուսանողների և շրջանավարտների ինտելեկտուալ, սոցիալալական, մասնագիտական և անձնային հատկանիշների զարգացմանը:
Կարիերայի կենտրոնի գործիքակազմում առկա են բազմաթիվ ծրագրեր, որոնք ծառաելու են ի նպաստ յուրաքանչյուր ուսանողի և շրջանավարտի թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաներից դուրս:
Կարիերայի կենտրոնի գործունեության հիմքում դրված են միջազգայնացման, փոխօգնության, ընկերության, համատեղ հետաքրքրությունների բացահայտման և փոխգործակցման գաղափարները:
Կարիերայի կենտրոնը ապավինելով ԵՊԲՀ հազարավոր արտասահմանցի շրջանավարտների և հայազգի բժիշկների ու գիտնականների ներուժին, ուսանողներին, կլինիկական օրդինատորներին և երիտասարդ մասնագետներին հասանելի է դարձնում արտերկրի լավագույն փորձն ու բժշկագիտության նորմուծությունները:
Կարիերայի կենտրոնի հիմնական գործառույթն է հանդիսանալու բժշկագիտական կամպուսի ռեսուրսավորումը, բժշկական կադրերի նախապատրաստումը աշխատաշուկայի պահանջներին, «լավ ուսանողի» և «լավ բժշկի» բրենդի ստեղծումը, կարիերայի զարգացման դասընթացների կազմակերպումը, բժշկակագիտական ոլորտի մասնագետների բազմազանության մեջ լավագույնների դուրսբերումը:
Քո ավարտական CV-ն
ԵՊԲՀ Կարիերայի Կենտրոնը ողջունում է Քեզ և շնորհավորում քո մասնագիական կայացման ճանապարհի առաջին ամենամեծ քայլի բարեհաջող անցնելու կապակցությամբ: Լրացնելով այս ձևաթուղթը, Դու դառնում ես Կարիերայի Կենտրոնի թիմի մասը՝ թիմ, որ միշտ պատրաստ է աջակցելու քեզ քո մասնագիտական և անձնական զարգացման ճանապարհին: Խնդրում ենք բոլոր դաշտերը լրացնել հայատառ, բացառաությամբ այն դաշտերի, որոնք Քեզ կխնդրենք լրացնել լատինատառ:
ԵՊԲՀ Կարիերայի Կենտրոն՝ ՄԵՆՔ ԱՌԱՋՆՈՐԴՈւՄ ԵՆՔ ԱՊԱԳԱՆ…
«ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի 2-րդ շրջափուլի մեկնարկին մնացել են հաշված օրեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
Հարգելի ուսանողներ և կլինիկական օրդինատորներ, օրեր անց կմեկնարկի գերլարված օրակարգով բժշկական ուսուցման՝ «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի 2-րդ շրջափուլը, որին կարող են մասնակցել ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի անգլերենի իմացությամբ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները:
Մասնակցելու համար կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfLiXzwQSyc3SnsQ20THQgIaHfkGjZYX9tjGLlDxWXCoan4eg/viewform:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 7-ն է: Մանրամասների համար դիմեք ԵՊԲՀ կարիերայի կենտրոն: