Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

2022 թվականը սկսում է 2021 թվականի ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի աշխատանքների ամփոփմամբ

2022 թվականը սկսում է 2021 թվականի ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի աշխատանքների ամփոփմամբ

2021 թվականին սկսվեցին ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի շինարարական աշխատանքները: Կենտրոնի կառուցմանն ուղղված աշխատանքները մոտենում են ավարտին, և այն շուտով կբացի իր դռները:

Երկու հոդված ներկայացվել է հրապարակման, այժմ գտնվում են փորձաքննման փուլում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի մրցույթի շրջանակներում ֆինանսավորման է երաշխավորվել մեկ թեմա:  ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթին ներկայացված Նեյրոգիտության լաբորատորիայի հայտի ֆինանսավորման արդյունքում ԵՊԲՀ-ն ձեռք է բերելու մոտ երեք հարյուր հազար ԱՄՆ դոլար արժողությամբ Seahorse XFe96 անալիզատոր:

Բժշկական համալսարանի մասնագետներն ակտիվ շարունակելու են Covid_Antibody և Covid_Neuro հետազոտական խմբերի, Scaut նախագծի աշխատաքները:

 Հիմք է դրվել նոր Investigator-initiated COQOS հետազոտական նախագծին՝ Roche Diagnostics ընկերության ֆինանսավորմամբ:

 Բժշկական համալսարանը կազմակերպել է երկու խոշոր միջազգային միջոցառում՝ «ԳիտԱրար» ամառային դպրոց և «Նեյրոգիտության նախաձեռնություն Հայաստանում» քառօրյա գիտաժողով:

Անցկացվել է Քովիդի հետևանքով առաջացած անօսմիայի տեղեկատվական շաբաթ, 5 սեմինար՝ առկա և առցանց տարբերակներով:

ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ ծրագրի համակարգող, բժշկական համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը, այս տարի ևս, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ՀՀ պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և (կամ) թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող գիտաշխատողների մրցույթի հաղթող է: