Հարգելի՛ ուսանողներ, Ուսումնամեթոդական վարչության փոխանցմամբ, ԵՊԲՀ կանոնադրության համաձայն՝ 2023-2024 ուստարվա ուսանողների ամառային քննաշրջանը առկա ձևաչափով կազմակերպելու և արդյունավետ անցկացնելու նպատակով ռեկտորի համապատասխան հրամանով համալսարանի բոլոր ֆակուլտետների 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսերում 2024 թվականի 2-րդ կիսամյակի համար.
Համալսարանի բոլոր ֆակուլտետների ուսանողների ակադեմիական պարտքերը մարելու համար սահմանված է:
1) առաջին մարում` 2024 թվականի հունիսի 17-ից մինչև հուլիսի 06-ը,
2) երկրորդ մարում՝ 2024 թվականի օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 07-ը:
Համալսարանի Գիտական խորհրդի որոշման, ուսումնամեթոդական խորհրդի համապատասխան որոշումների, Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի կարգադրությունների, համալսարանի ուսումնամեթոդական վարչության և դեկանատների կողմից ՀՀ և օտարերկրյա քաղաքացի ուսանողների համար՝ 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում դասավանդվող առարկաների քննությունները կանցկացվեն բանավոր, գրավոր թեստային և համակարգչային թեստային եղանակներով: 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում ստուգարքները` գրավոր թեստային և համակարգչային թեստային եղանակներով, 4-րդ և բարձր կուրսերում, մագիստրատուրայում քննությունները և ստուգարքները կանցկացվեն բանավոր, գրավոր թեստային և համակարգչային թեստային եղանակներով:
Նշենք, որ ամբիոններում սահմանված է քննությունների անցկացման և քննական տեղեկագրերի լրացման հսկողություն, քննությունների արդյունքները կվերլուծվեն և կքննարկվեն ֆակուլտետային խորհուրդներում:
Համալսարանի ամբիոնների վարիչներին հանձնարարված է դասախոսների և ուսումնաօժանդակ անձնակազմի ուժերով սահմանել հերթապահություն ու ապահովել առավելագույն պայմաններ՝ քննությունները բարձր մակարդակով անցկացնելու նպատակով, քննություններին նախապատրաստվելու նպատակով ամբիոններում կազմել կոնսուլտացիաների ժամանակացույց, քննություններից մեկ ամիս առաջ ուսանողներին տրամադրել քննական հարցաշարեր:
Գրադարանում ևս ուսանողների համար կապահովվեն անհրաժեշտ պայմաններ՝ քննություններին ինքնուրույն նախապատրաստվելու նպատակով: