Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ամփոփվեց «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի առաջին օրը

Ամփոփվեց «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի առաջին օրը

Համալսարանական երեք հիվանդանոցում «100 տարի ժողովրդի թիկունքին» ծրագրի շրջանակում ԵՊԲՀ մասնագետների կողմից կատարվեց շուրջ 150 խորհրդատվություն, տրվեց վիրաբուժական միջամտության 27 ցուցում: 

Վերլուծությունը, ըստ հիվանդանոցային համալիրների, վկայում է, որ պացիենտների առավել մեծ հոսք է եղել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ արվել է շուրջ 100 խորհրդատվություն, այդ թվում՝ 16 քիթ-կոկորդ-ականջաբանական, 11 նյարդաբանական և 10 գինեկոլոգիական: Պացիենտներից 17-ին նշանակվել է վիրահատական բուժում:

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում իրականացվել է ավելի քան 40 խորհրդատվություն: Առավել պահանջված մասնագետներն էին անոթային վիրաբույժը, ընդհանուր վիրաբույժը և թերապևտը: Վիրահատական բուժման ցուցում է տրվել 10 պացիենտի:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրում շաբաթ օրն իրականացվել է շուրջ 15 խորհրդատվություն. առավել մեծ հոսք եղել է մանկական ներզատաբանի, մանկական քիթ-կոկորդ-ականջաբանի և մանկական վնասվածքաբանի մոտ: 

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում նշանակված վիրաբուժական միջամտությունները կատարվելու են առաջատար մասնագետների կողմից՝ 50% ցածր արժեքով, իսկ պետական պատվերից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիներին՝ անվճար: 

Ծրագրի վերաբերյալ բնակչության իրազեկվածության, ինչպես նաև թափանցիկության ապահովման նպատակով՝ «Հերացի-վերլուծական» կենտրոնը պարբերաբար ամփոփ տեղեկատվություն կներկայացնի իրականացված խորհրդատվությունների, վիրաբուժական միջամտությունների և նախատեսվող մարզային այցելությունների վերաբերյալ: