Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Անգլիայում լույս է տեսել ԵՊԲՀ պրոֆեսոր Գագիկ Հակոբյանի հեղինակած գիրքը

Անգլիայում լույս է տեսել ԵՊԲՀ պրոֆեսոր Գագիկ Հակոբյանի հեղինակած գիրքը

Անգլիայի Cambridge Scholars Publishing Limited հրատարակչությունը լույս է ընծայել Բժշկական համալսարանի Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գագիկ Հակոբյանի գիրքը՝ «Վիրաբուժական և օրթոպեդիկ օրալ իմպլանտոլոգիա» (“Surgical and Prosthetic Oral Implantology”) վերնագրով։

Գիրքն ուրվագծում է ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ասպեկտները բուժման և՛ վիրաբուժական, և՛ օրթոպեդիկ փուլերում: Ընթերցողի համար բացահայտվում է բուժման յուրաքանչյուր փուլում թվային գործիքների կիրառման գործընթացը՝ սկսած բուժման պլանի մշակումից մինչև վիրաբուժական միջամտություն, և տրամադրվում է տեղեկատվություն հիվանդների ընտրության, իմպլանտների տեսակների ընտրության, վերականգնողական տեխնիկայի ներդրման, ինչպես նաև հետվիրահատական ​​շրջանում հիվանդների հսկողության վերաբերյալ:

Գիրքը հասանելի է հրատարակչության կայքում՝ www.cambridgescholars.com

շուտով կվաճառվի Amazon.com կայքում։