Անվանի մասնագետը բժշկական կրթություն է ստացել Բաղդադի Համալսարանում, կլինիկական ֆարմակոլոգիայի և ֆարմակոգենետիկայի գծով ասպիրանտուրան ավարտել է Լոնդոնի Համալսարանում: Ուռուցքաբանություն սովորել է Օքսֆորդի համալսարանում և ՄԴ Անդերսոն Քաղցկեղի Կենտրոնում:
Պրոֆեսորը գաստրոինեստինալ և նեյրոէնդոկրին ուռուցքների համաշխարհային փորձագետ է: Նա ղեկավարում է հայտնի Հարավարևմտյան Ուռուցքաբանական Խմբի (SWOG) ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կոմիտեն: Միջազգային հայտնի պարբերականներում տպագրված մի քանի հարյուր գիտական աշխատանքների, գրքերի և հոդվածների հեղինակ է:
Արժանացել է բազմաթիվ մրցանակների, մասնավորապես՝ համալրել է Ամերիկայի լավագույն բժիշկների շարքը: 2011-2015թթ. ճանաչվել է լավագույն բժիշկ, Ուեյնի Համալսարանի Քաղցկեղի հետազոտությունների պատվավոր ղեկավար: