Ապագա բժիշկների հերթական հաջողությունները սպորտային միջոցառումներում

Ապագա բժիշկների հերթական հաջողությունները սպորտային միջոցառումներում

Բժշկական մայր բուհի ուսանողները շարունակում են ակտիվորեն ներգրավվել սպորտային բազմաթիվ միջոցառումների` լավագույն արդյունքներ գրավելով։

Հայաստանի ուսանողական 25-րդ խաղերին սեղանի թենիս մարզաձևից Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող Հասմիկ Ղազարյանը գրավել է 2-րդ տեղը՝ արժանանալով մեդալի, հավաստագրի, պարգևների:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ռեբեկա Համբարձումյանը և նույն ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սերժ Միքայելյանն իրենց ուժերն են փորձել հանրապետական ուսանողական առաջնությանը բազկամարտ մարզաձևից, որը կազմակերպվել էր Օլիմպիական կոմիտեի կողմից:

Ռեբեկա Համբարձումյանը զբաղեցրել է 2-րդ, իսկ Սերժ Միքայելյանը՝ 3-րդ հորիզոնականը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի կողմից սպորտային տարատեսակ ձևաչափերի միջոցառումների անցկացումը շարունակական է։