Ապագա բժիշկները՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ, այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր:
Հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին՝ համալսարանականները ծաղիկներ խոնարհեցին Անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը:
Ձևավորված ավանդույթի համաձայն` ամեն տարի, Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին ընդառաջ հերացիականներն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: