Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա բժիշկները՝ կատաղության դեմ պայքարի մասին․ տեսանյութ

Ապագա բժիշկները՝ կատաղության դեմ պայքարի մասին․ տեսանյութ

2024թ.-ի սեպտեմբերի 28-ին նշվում է կատաղության դեմ պայքարի թվով 18-րդ համաշխարհային օրը: Այս տարի այն նշվում է «Հաղթահարելով կատաղության սահմանները» խորագրով, որն ընդգծում է մեկ անձի առողջությունը բոլորի առողջությունն է սկզբունքը:

Կատաղությունը հանրային առողջության լուրջ խնդիր է աշխարհի ավելի քան 150 երկրներում, հատկապես` Ասիայում և Աֆրիկայում:

Այն վիրուսային, զոոնոզ, հնագույն հիվանդություն է, որից տարեկան մահանում են տասնյակ հազարավոր մարդիկ, այդ թվում 40%-ը՝ 15 տարեկանից ցածր երեխաներ: Հարկ է նշել, որ կատաղության վիրուսը ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը՝ հանգեցնելով 100% մահվան ելքի:

Ուստի այս խորագիրը հստակ կոչ և հորդոր է նորարարական ռազմավարությունների, ինչպես նաև տարբեր ոլորտներում ու տարածաշրջաններում համագործակցության ստեղծման անհրաժեշտության համար: Այն ընդգծում է «Մեկ առողջություն» ռազմավարության կարևորությունը՝ մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի անվտանգության պահպանման համար: Այն միավորում է առողջապահական կազմակերպությունները, անասնաբուժական ծառայությունները, կառավարությունը և համայնքները: Հաղթահարելով սահմանները՝ կարող ենք հաղթահարել աշխարհագրական, սոցիալ-տնտեսական և կրթական խոչընդոտները՝ ապահովելով պատվաստումների վերաբերյալ իրազեկվածության ընդլայնումը և բուժօգնության հասանելիությունը:

Այս միասնական մոտեցումը կարևոր նշանակություն ունի կատաղության դեմ պայքարում՝ նպաստելով մեկ համակարգի ստեղծմանը, որտեղ այս հիվանդությունն այլևս սպառնալիք չէ ո՛չ մարդկանց, ո՛չ կենդանիների համար:

Այս խորագիրը նաև ներառում է հավասարության կարևորությունը և առողջապահական համակարգերի ամրապնդումը՝ ապահովելով միասնական առողջապահության հասանելիությունը բոլորի համար:

Կենդանիներից մարդկանց փոխանցվող կատաղության մահվան դեպքերը վերացնելու նպատակով ԱՀԿ-ի կողմից մշակվել և ներդրվել է «Դեպի զրոյական 30» գլոբալ ռազմավարական ծրագիրը, որը պետք է իրականացվի մինչև 2030թ.-ը:

 Ուսանողները «Բժշկությունը 5 րոպեում» շարքի շրջանակում ինֆորմատիվ նյութ են պատրաստել։

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betpark betpark betpark aviator betorder rokubet betpas bankobet giriş betpas aviator supertotobet betpas betpas betgaranti atlasbet kolaybet “Betgaranti” rokubet marsbahis